Գերեվարել են ամպերն արևին
ՈՒ մռայլվել է աշնան երկինքը
Տրտմել է օրը այս աշնանային
Տխուր է անգութ, մութ ամպը` ինքը։
Խոնավ փեշերը փռել սարերին
ՈՒ անշարժ նստած թախիծ է մանում,
Իր մանած անգույն, տամուկ թախիծը
Հենց իր աչքից է արտասուք քամում։
Լուռ արտասվում է թախծագործ ամպը
ՈՒ թոն է կաթում թրջված ծառերին
Եվ ամպից փախած գորշ մշուշներն են
Լռելյայն փարվում մրսած սարերին։
Գորշ է, պաղ, տխուր ողջ բնությունը.
Արցունք է կաթում արցունքի վրա.
Աշնան մեջ թափվող այս
տրտմությունը
Վառման գույներն է գողանում նրա։
Առանց լուսաշող, արդար արևի
Գաղջ է ու գորշ է դառնում ամեն բան :
Ճշմարի՛տ շողեր կենարար լույսի
Արթնացեք, գտեք մեր հույսի ճամփան։
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ